«Արսենալը» և «Աստոն Վիլլան» այն ակումբներից են, որոնք հետաքրքրված են «Բարսելոնայի» վինգեր Ֆեռան Տոռեսի ծառայություններով:
Իր կարիերայի սկզբում 23 ամյա Տոռեսը մեկուկես մրցաշրջան պաշտպանել է «Մանչեսթեր Սիթիի» գույները, իսկ 2022 թվականի հունվարից միացել է «Բարսելոնային»:
Այս մրցաշրջանում Չավին սկսել է ավելի շատ վստահել Տոռեսին, սակայն ըստ talkSPORT-ի, «Բարսելոնան» կարող է հրաժարվել Ֆեռանի ծառայություններից։ Այդ տրանֆերի հիմնական դրդապատճառները կարող են հադիսանալ ակումբի ֆինանսական անմխիթար վիճակը և Մեսսիին վերադարձնելու կատալոնացիների ցանկությունը։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան լավ է ճանաչում Տոռեսին «Սիթիում» աշխատելու ժամանակներից:
Իսկ «Վիլլայի» հաղթաթուղթը կարող է հանդիսանալ «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին, ով մոտ է բիրմինգհեմյան ակումբ տեղափոխվելուն։