«Բերնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին նոր պայմանագիր է կնքել իր ներկայիս ակումբի հետ, որ նախատեսված է մինչև 2028 թվականը:
Կոմպանին անցած ամառ ստանձնեց «Բերնլիի» ղեկավարությունը և կարողացավ իր ակումբի համար ապահովել Պրեմիեր լիգայի 23/24 մրցաշրջանի ուղեգիր:
Կարևոր է նաև, որ Կոմպանին զգալիորեն փոխեց «Բերնլիի» խաղաոճը, որը Շոն Դայչի դարաշրջանում ցուցադրում էր պարզունակ ֆուտբոլ։ «Բորդոագույնները» շատ գրավիչ ֆուտբոլ ցուցադրեցին՝ ամենաշատ գոլերը խփելով Չեմպիոնշիպում։
Կոմպանին նախկինում նշվում էր որպես «Տոտտենհեմի» և «Չելսիի» մարզչի թափուր պաշտոնների հավակնորդ, սակայն «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանը հավատարիմ մնաց «Բերնլիին»:
«Ես անմիջապես զգացի, որ «Բերնլիի» ընտրությունը ճիշտ էր ինձ համար: Ես նույն կերպ եմ մտածել նոր պայմանագիր կնքելուց»:
«Երկրպագուների հետ միասին մենք Թերֆ Մուրը կրկին վերածել ենք ամրոցի, և մենք կշարունակենք քայլ առ քայլ «Բերնլին» ավելի լավը դարձնելու մեր սկսած գործը», – ասել է Կոմպանին։