«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ առանց Չեմպիոնների լիգայի իր ակումբը չի կորցնի իր գրավչությունը պոտենցիալ նորեկների աչքում։
Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտին մնացել է երեք հանդիպում, «Լիվերպուլը» մեկ միավորով է հետ մնում լավագույն քառյակից, սակայն չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ խաղ պակաս է անցկացրել:
Այսպիսով, «Լիվերպուլը» լրջորեն կանգնած է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չստանալու վտանգի տակ, սակայն Կլոպը չի կարծում, որ դա կխաթարի թիմը վերակառուցելու գործընթացին։
«Չնայած ինձ հազվադեպ են թույլ տալիս խոսել խաղացողի հետ, բայց երբ ես խոսում եմ, այդ պահին հասկանում ես, որ ամեն ինչ արդեն պարզ է խաղացողի համար: Նման պահին չես կարող որևէ մեկին ասել, որ մենք հաստատ կլինենք Չեմպիոնների լիգայում: Քանի որ նա բանակցում է մեզ հետ, ուստի նա տեղյակ է իրավիճակին»:
«Երբ դու տեղափոխվում ես նոր ակումբ, ցանկանում ես ինչ-որ բանի հասնել ակումբի հետ միասին: Մենք պետք է պայքարենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Մենք պետք է պայքարենք գավաթների համար: Եվ եթե ուզում ես լինել դրա մի մասը, ապա բարի գալուստ»:
«Կա մի բան, որը մենք չենք կարող երաշխավորել այս տարի, դա Չեմպիոնների լիգայում խաղալն է: Մնացած ամեն ինչ նույնն է»:
«Դա հիանալի ակումբ է շատ լավ ֆուտբոլային թիմով, և հուսով եմ, որ հաջորդ տարի այն ավելի լավ կդառնա: Ես հազվադեպ եմ եղել այնպիսի իրավիճակում, երբ հնարավորություն ունենայի խոսել որևէ խաղացողի հետ, բայց հազիվ թե երբևէ լսել եմ ― Լավ, կտեսնվենք, միայն եթե…»
«Մենք շարունակում ենք մնալ «Լիվերպուլը» և շատ խաղացողների համար շատ գրավիչ ենք, մի մոռացեք դա: Ուստի դա ինձ չի անհանգստացնում»:
«Իհարկե, առանց Չեմպիոնների լիգայի, ամեն ինչ ավելի բարդ է դառնում, հատկապես երկարաժամկետ հեռանկարում, և մենք պետք է այնպես անենք, որ դա տեղի ունենա հնարավորինս քիչ»:
«Բայց հակառակ դեպքում դա նորմալ իրավիճակ է բանակցությունների և խաղացողներին համոզելու առումով»,- ասել է Կլոպը Sky Sports-ին։