Կիրակի օրը՝ մայիսի 14-ին, երեք խաղով կշարունակվի ԱՊԼ-ի 36-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կենտրոնական հանդիպումների անոնսը։
Էվերթոն – Մանչեսթեր Սիթի 17:00
Պրեմիեր լիգայի ոչ մի թիմ այս մրցաշրջանում տանը ավելի քիչ գոլ չի խփել, քան «Էվերթոնը» (15): «Մանչեսթեր Սիթին» հաղթել է առաջնության իր վերջին 10 հանդիպումներում՝ փետրվարի 18-ին «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ ոչ-ոքից հետո: «Իրիսները» հաղթել են «քաղաքացիների» դեմ Պրեմիեր լիգայի իրենց վերջին 19 հանդիպումներից միայն մեկում՝ 4-0 հաշվով Գուդիսոն Պարկում 2017 թվականի հունվարին:
«Էվերթոնի» պաշտպան Շեյմուս Կոուլմենը ծնկի վիրահատության է ենթարկվել և կվերադառնա նոր մրցաշրջանի մեկնարկում։
«Սիթիի» պաշտպան Նաթան Ակեի մասնակցությունը հարցականի տակ է մկանների հետ կապված խնդիրների պատճառով:
Արսենալ – Բրայթոն 19:30
2001/02 և 2003/04 թվականների մրացաշրջաններում «Արսենալը» տարել է ամենաշատ թվով հաղթանակները իր պատմության մեջ (26)։ Այս մրցաշրջանում նրանց դեռ անհրաժեշտ է հաղթել ևս մեկ խաղում, որպեսզի գրնցվի ակումբային ռեկորդի կրկնություն: «Բրայթոնն» այս մրցաշրջանում արդեն գերազանցել է մի շարք ակումբային ռեկորդներ՝ միավորների (55), հաղթանակների (16) և խփած գոլերի (63) ցուցանիշներով: «Զինագործներին» հյուրընկալվելիս՝ «ճայերը» կարողացել են հաղթող դուրս գալ իրենց վերջին չորս խաղերից երեքում:
«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն սրունքի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: Շարքից դուրս են մնացել նաև Վիլյամ Սալիբան և Մոհամեդ Էլնենին:
«Բրայթոնը» չի կարող հույս դնել «Էվերթոնի» դեմ խաղում վնասվածք ստացած Ադամ Վեբսթերի և Սոլոմոն Մարչի վրա: