«Բրենտֆորդը» այս մրցաշրջանում՝ ԱՊԼ-ի շրջանակներում, երկրորդ անգամ կարողացավ հաղթանակ տանել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ Առաջնության վերջին խաղում 1:0 հաշվով հաղթելով Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոնին, սակայն դա բավարար չեղավ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու համար։
«Մեղուների» մեկնարկային կազմ վերադարձան Մատիաս Յորգենսենն ու Միկել Դամսգարդը՝ փոխարինելով Մատիաս Յենսոնին ու Քևին Շադեին։
«Քաղաքացիների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թարմացրել է իր թիմի մեկնարկային կազմը Էդերսոնի, Էմերիկ Լապորտի, Նաթան Ակեի, Սերխիո Գոմեսի, Կալվին Ֆիլիպսի, Խուլիան Ալվարեսի և Քոուլ Պալմերի միջոցով:
Դեղին՝ Թոմաս Ֆրանկ, Յոան Վիսա, Միկել Դամսգարդ, Վիտալի Յանելտ, Մատիաս Յորգենսեն։