«Լեսթերը» գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդին:
Ջերարդն աշխատանքից հեռացվեց հոկտեմբերին, «Աստոն Վիլլայում» մեկ տարուց պակաս ժամանակ աշխատելուց հետո:
«Առյուծները» տպավորիչ ձեռքբերումներ են գրանցել Ունայ Էմերիի նշանակումից հետո, սակայն Ջերարդը շարունակում է մնալ շուկայում պահանջված մարզիչ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ջերարդը կարող է փոխարինել Դին Սմիթին, ով փոխարինում էր պաշտոնանկ արված Բրենդան Ռոջերսին։
Սմիթը չկարողացավ «Լեսթերին» պահել Պրեմիեր լիգայում, և «աղվեսները» այժմ որոշում են, թե ում վստահեն ակումբը բարձրագույն խմբի առաջնություն վերադարձնելու գործը:
Աղբյուրը հավելում է, որ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտից ի վեր Ջերարդը կապ է ունեցել նաև «Լիդսի» ղեկավարության հետ, որը, ինչպես «Լեսթերը», իջել է Չեմպիոնշիպ։