«Տոտտենհեմը» մոտ է «Բրենտֆոդի» դարպասապահ Դավիդ Ռայային ձեռք բերելուն:
«Տոտտենհեմը» ցանկանում է ձեռք բերել նոր առաջին համար, քանի որ ավագ Ուգո Լյորիսը պատրաստվում է հեռանալ ակումբից:
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «Տոտտենհեմի» ընտրությունը ընկավ Ռայայի վրա, և կողմերը արագորեն կարողացան ընդհանուր լեզու գտնել: Անձնական պայմանագրի պայմանները գործնականում համաձայնեցված են։
«Տոտտենհեմի» համար ավելի դժվար կլինի բանակցել «Բրենտֆորդի» հետ, քանի որ «մեղուները» իրենց հիմնական դարպասապահի համար ցանկանում են 40 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն «խթանները» նման գինը չափազանցված են համարում:
27 ամյա իսպանացու շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Հավելենք, որ «Բրենտֆորդը» նույնիսկ փոխարինող է ձեռք բերել Ռայային՝ 11 միլիոն ֆունտով «Ֆրայբուրգից» գնելով Մարկ Ֆլեկենին։