«Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան ցանկանում է տեղափոխվել «Տոտտենհեմ»:
Ակումբից հեռացող Ուգո Լյորիսին փոխարինելու համար «Տոտտենհեմի» կազմած կարճ ցուցակի առաջին թեկնածուն հանդիսանում է Ռայան: Օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ Դավիդը գրեթե համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «խթանների» ղեկավարության հետ։
TalkSPORT-ը հաստատում է, որ Ռայան ցանկանում է միանալ «Տոտտենհեմին», չնայած այլ ակումբների, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությանը:
«Տոտտենհեմը» ներկայումս փորձում է համոզել «Բրենտֆորդին» իջեցնել Ռայայի արժեքը: The Spurs-ը նշում է, որ Դավիդի՝ «մեղուների» հետ պայմանագրին մնացել է ընդամենը 12 ամիս:
Հավելենք, որ «Բրենտֆորդն» արդեն ձեռք է բերել Մարկ Ֆլեկենին «Ֆրայբուրգից»՝ փոխարինելու համար 27 ամյա իսպանացուն։