«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջորսը հայտնել է, որ թիմի հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստ է խաղալ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ:
Չորեքշաբթի օրը «Ստոկ Սիթիի» դեմ խաղում ուրուգվայցին վնասվածք էր ստացել, որից անմիջապես հետո Ռոջերսը հայտնել էր, որ Պրեմիեր Լիգայում 11 գնդակ հեղինակած Սուարեսը հնարավոր է բաց թողնի հաջորդ խաղը:
Սակայն այսօր մամլո-ասուլիսի ժամանակ մարզիչը հայտնել է, որ Սուարեսը լուծել է իր առողջական խնդիրները:
-Լուիսի մոտ ամեն ինչ կարգին է: Նա շատ ամուր տղա է, և բժշկական օգնության կարիք չեղավ: Մի քանի խաղ նա վնասվածքով մասնակցեց, սակայն վերջին խաղում նա լուրջ հարված ստացավ: Բարեբախտաբար նա կկարողանա մեզ օգնել նաև հաջորդ խաղում- ասել է Ռոջերսը: