«Էվերթոնի» տեղափոխությունը Գուդիսոն Պարկից նոր մարզադաշտ, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի:
Այժմ «Էվերթոնը» կառուցում է նոր՝ 500 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 53,000 տարողությամբ մարզադաշտ Լիվերպուլի Բրեմլի Մուր Դոկում:
Մինչ այժմ սպասվում էր, որ գալիք մրցաշրջանը կլինի վերջին ամբողջական սեզոնը Գուդիսոն Պարկում «իրիսների» համար, թեև մերսիսայդյան ակումբը երբեք պաշտոնապես չի հայտարարել տեղափոխության ամսաթիվը:
Այնուամենայնիվ, The Telegraph-ը հայտնում է, որ շինարարության ժամանակացույցը վերանայվել է, և «Էվերթոնն» այժմ ակնկալում է ավարտել բոլոր աշխատանքները մինչև 2024 թվականի ավարտը:
Վերջնական որոշումը, թե արդյոք տեղափոխությունը նոր մարզադաշտ տեղի կունենա 2024/25 մրցաշրջանի կեսից, թե՞ 2025/26-ի սկզբից, «Էվերթոնը» պատրաստվում է ընդունել երկրպագուների հետ խորհրդակցելուց հետո։