«Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը նոր պայմանագիր է կնքել մերսիսայդյան ակումբի հետ։
Ադրիանը «Լիվերպուլում» անցկացրած չորս մրցաշրջաններում մասնակցել է 26 հանդիպում, որոնցից միայն միակը նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղում։
Այս պահին Ադրիանը Յուրգեն Կլոպի թիմի երրորդ դարպասապահն է Ալիսոնից և Քևին Քելեհերից հետո:
Ադրիանի պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր այս ամառ, սակայն «Լիվերպուլն» այսօր հայտարարեց, որ 36 ամյա իսպանացին մեկ տարով երկարաձգել է իր պայմանագիրը։
«Հպարտ և երջանիկ եմ, որ ևս մեկ տարի քո մի մասն եմ լինելու»- գրել է Ադրիանը թվիթերում։