Պրեմիեր լիգա վերադարձող «Բերնլին» համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին գնելու հարցում։
20 ամյա Թրաֆորդը «Սիթիի» ակադեմիայի շրջանավարտ է, սակայն ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել «քաղաքայինների» առաջին թիմի կազմում:
Թրաֆորդը վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է Լիգա 1-ում՝ «Ակրինգթոն Սթենլիի» և «Բոլտոնի» կազմում, և հենց հիմա Ջեյմսը ներկայացնում է Անգլիան մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, որը դեռևս գոլ բաց չի թողել մրցաշարում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Սիթին» համաձայնել է Թրաֆորդին 15 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել «Բերնլիին»: Ապագայում բոնուսների շնորհիվ Ջեյմսի արժեքը կարող է հասնել մինչև 19 միլիոն ֆունտի։
Նշենք, որ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բերնլին» կխաղա «Սիթիի» հետ։ Այս հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին Թըրֆ Մուր մարզադաշտում: