Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի և այս տարվա վերջին խաղը տեղի ունեցավ «Լոֆտուս Ռոուդ» մարզադաշտում: Հարի Ռեդնապի թիմը հյուրընկալեց «Լիվերպուլին»: Խաղն ընթացավ «կարմիրների» տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ, ինչն էլ արտահայտվեց խաղի հաշվում: Մերսիսայդցիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «ռեյնջերների» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանիել Ագգեռը:
«Լիվերպուլը» հաղթեց 0:3 հաշվով, սակայն մնաց 10-րդ հորիզոնականում:
Գոլեր. Սուարես՝ 10ր, 16ր, Ագգեռ՝ 28ր