«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Քայլ Ուոլկերը համաձայնել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:
Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ն, այսօր «Բավարիան» ու Ուոլկերը կարողացել են բանավոր համաձայնություն ձեռք բերել միմյանց հետ։
«Բավարիան» այժմ պետք է համաձայնության գա «Սիթիի» հետ Անգլիայի հավաքականի 33 ամյա ֆուտբոլիստի փոխհատուցման հարցում:
Երբ երկու ակումբները փոխզիջման հասնեն, Ուոլկերը երկու տարվա պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ՝ երրորդով երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի վերջին մրցաշրջանում Ուոլկերը 22 հանդիպում է անցկացրել «Սիթիի» մեկնարկային կազմում՝ առանց ոչ մի արդյունավետ գործողության։