«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզը համաձայնել է տեղափոխվել արաբիական «Ալ Ահլի»:
Հիշեցնենք, որ միայն վերջերս հայտնի դարձավ, որ «Ալ Ահլին» պատրաստ է Մահրեզի համար վճարել 30 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն ինքը՝ Ռիադը, դեռ տատանվում էր։
Հեղինակավոր լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ այժմ 32 ամյա ալժիրցի ֆուտբոլիստը որոշել է, որ ցանկանում է աշխատաել Սաուդյան Արաբիայում։
Մահրեզն արդեն բանավոր համաձայնության է եկել «Ալ Ահլիի» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ, և այժմ արաբական ակումբը պետք է պայմանագորվի «Սիթիի» հետ։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։