«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը պատրաստվում է ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից:
Չնայած Գալագերը գոլի հեղինակ է դարձել «Չելսիի» երկու նախամրցաշրջանային խաղերում՝ «Բրայթոնի» և «Ռեքսեմի» դեմ ԱՄՆ շրջագայության ժամանակ, 23 ամյա անգլիացին չի մտնում «ազնվականների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերի մեջ։
«Չելսին» արդեն առաջարկում է Գալագերին այլ ակումբների, ըստ Evening Standard-ի, այժմ «Տոտտենհեմը» և «Վեստ Հեմը» համարվում են Կոնորի երկու հիմնական հավակնորդները:
«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում էր ձեռք բերել Գալագերին դեռ անցյալ ամառ, սակայն Թոմաս Տուխելը բաց չթողեց Կոնորին «Չելսիից»:
Այս անգամ Մոյեսին ավելի շատ է պետք Գալագերը՝ հաշվի առնելով Դեքլան Ռայսի և «Վեստ Հեմի» բաժանումը:
«Տոտտենհեմն» իր հերթին Գալագերի մեջ տեսնում է Պյեր-Էմիլ Հեյբյերգին փոխարինող, ով ցանկանում է միանալ Մադրիդի «Ատլետիկոյին»: