«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Քոուլը վերադարձավ իր հայրենի ակումբ «Վեստ Հեմ Յունայթեդ»: Ֆուտբոլիստը արդեն մեկուկես տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և վերցրել է 26 համարի մարզաշապիկը: Հենց այդ համարով է նա «Վեստ Հեմում» խաղացել 1998-2003թթ-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Քոուլը իր միակ գոլը խփեց հենց «Վեստ Հեմի» դարպասին: Այդ խաղում «Լիվերպուլը» հաղթեց 2:3 հաշվով:
Անգլիացին իր հաշվին ունի ազգային հավաքականում անցկացրած 56 խաղ:
-Սա հիանալի առաջընթաց է ինձ համար: Վերադառնալով այստեղ՝ ես հիշեցի իմ առաջին քայլերը, որոնք արել եմ ֆուտբոլի դաշտում: Հենց այստեղ եմ ես ձեռք բերել իմ վարպետությունը և ես ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց վերադառնալ «Բոլեյն Գրաուդ»: Ես միշտ սիրել եմ «Վեստ Հեմը» և հուսով եմ կկարողանամ օգնել թիմին մի քանի մրցաշրջան,- ասել է Քոուլը: