«Բավարիան» բանակցություններ է վարում «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայային ձեռք բերելու համար:
Այժմ Ռայայի գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի է, և կա տեղեկություն, որ Դավիդը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրելուց։
«Բրենտֆորդը» բաց է Ռայայի վաճառքի համար և նույնիսկ նոր դարպասապահ է ձեռք բերել՝ հրավիրելով Մարկ Ֆլեկենին «Ֆրայբուրգից»:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Բավարիան» արդեն կապի մեջ է «Բրենտֆորդի» հետ, սակայն դեռ պատրաստ չէ վճարել 40 միլիոն ֆունտ ստերլինգ, որը «մեղուները» պահանջում են 27 ամյա իսպանացու համար:
Ինչ էլ որ լինի, «Բրենտֆորդը» դեմ չէ, որ Ռայան աշխատի իր պայմանագրի վերջին տարին ևս և մրցակցի ոչ միայն Ֆլեկենի, այլև Թոմաս Ստրակոշայի հետ:
Այս ամառվա սկզբին Ռայայի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Տոտտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն առաջինը ուժեղացրեց իր կազմը Գուլիելմո Վիկարիոյի միջոցով, իսկ երկրորդը` Անդրե Օնանայով: