«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է ևս մեկ կիսապաշտպան գնելու իր մտադրության մասին:
«Լիվերպուլը» այս շաբաթ իր թիմի ավագ Ջորդան Հենդերսոնին ուղարկեց «Ալ Իտիֆակ», իսկ Ֆաբինյոն կարող է հետևել Հենդերսոնին, քանի որ կան լուրեր, որ նա երկուշաբթի օրը կավարտի իր տեղափոխությունը «Ալ Իթիհադ»:
Այդ տեղափոխությունները ստիպում են «Լիվերպուլին» ավելի ամրապնդելու իրենց կիսապաշտպանության գիծը այս ամառվա սկզբին Դոմինիկ Սոբոսլային և Ալեքսիս Մակալիսթերին գնելուց հետո: Իսկ Կլոպը բոլորովին չի վախենում նման մասշտաբային փոփոխություններից։
«Իհարկե, մեզ համար կարևոր է ուժեղացնել կիսապաշտպանությունը, պարզ է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք»:
«Մենք աշխատում ենք լուծումների վրա: Սկզբում մարդիկ փոփոխություններ են ուզում, իսկ հետո բոլորը անհանգստանում են փոփոխություններով: Բայց մենք իսկապես լավ ենք տրամադրված դրանց նկատմամբ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: