«Մանչեսթեր Սիթին» բարելավել է իր առաջարկը աջ պաշտպան Քայլ Ուոլկերի հետ նոր պայմանագրում:
«Սիթին» հունիսին ներկայացրել է Ուոլկերին համագործակցությունը երկարաձգելու առաջին առաջարկը, սակայն Քայլը չի ընդունել այն՝ նախընտրելով բանակցությունների մեջ մտնել «Բավարիայի» հետ։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, չնայած նրան, որ «Սիթիի» առաջին առաջարկն արդեն ֆինանսապես գերազանցում էր «Բավարիային», սակայն «քաղաքայինները» այժմ 33 ամյա անգլիացի ֆուտբոլիստին ավելի լավ առաջարկ են ներկայացրել:
Ինքը՝ Ուոլկերը, պատրաստ է տեղափոխվել «Բավարիա», քանի որ հիասթափված է «Սիթիում» 2022/23 մրցաշրջանում խաղային րոպեների քանակից։ Քայլը հատկապես վրդովված էր Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ինտերի» դեմ «Սիթիի» մեկնարկային կազմի մեջ չընդգրկվելուց:
Սակայն «Բավարիայի» և «Սիթիի» միջև բանակցությունները շատ ավելի քիչ արդյունավետ ստացվեցին։ Երկու ակումբները չեն կարողանում համաձայնության գալ «Տոտտենհեմի» նախկին պաշտպանի արժեքի շուրջ։
Մյունխենցիները հիասթափված են բանակցությունների ընթացքից և ավելի ու ավելի են վախենում, որ Ուոլկերը կմնա «Սիթիում», հատկապես նոր պայմանագրի բարելավված առաջարկից հետո: