«Բրայթոնը» սկզբունքային համաձայնության է եկել «Այաքսի» հետ հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսի հետ պայմանագիր կնքելու հարցում:
Կուդուսը «Բրայթոնին» կարժենա մոտ 40 մլն եվրո (34,5 մլն ֆունտ), ըստ The Athletic-ի՝ դա կլինի ռեկորդային ձեռքբերում «ճայերի» համար:
Կուդուսը դեռ պետք է համաձայնեցնի «Բրայթոնի» հետ անձնական պայմանագրի պայմանները:
Կուդուսի նկատմամբ «Բրայթոնի» հետաքրքրության հետևում կանգնած է «ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին, ով Գանայի հավաքականի 23 ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես հիմնական տրանսֆերային նպատակ:
Այս ամառվա սկզբին Կուդուսի ծառայություններով հետաքրքրվել են նաև «Չելսին» և «Տոտտենհեմը»: «Այաքսը» միշտ բաց է եղել առաջարկների համար։ Նշենք, որ Կուդուսը ցանկություն է հայտնել լքել ակումբը իր կարիերայի բարելավման համար, և մերժել է իր պայմանագրի երկարաձգումը: