ՖԱ-ն հետաքննում է «Վեստ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետային՝ խաղադրույքների արգելքի հնարավոր խախտումների համար։
Պակետան այս ամառ դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակը, սակայն ուրբաթ օրը հաղորդվում էր, որ Լուկասի «Սիթի» տեղափոխությունը քիչ հավանական է:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը իր բացառիկ հոդվածում, հիմնական պատճառը, որ Պակետան «Սիթի» չի տեղափոխվելու, 25 ամյա բրազիլացու գինը չէ:
Փաստն այն է, որ «ակտիվի» վրա կախված էր բազմամսյա որակազրկման սպառնալիքը, որով Լուկասը կպատժվի, եթե հաստատվեն խաղադրույքների արգելքի խախտումների վերաբերյալ կասկածները:
Անցած մրցաշրջանում ասոցիացիան ութ ամսով որակազրկել է «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնիին՝ 232 խաղադրույքների խախտման համար:
Բացի այդ, Պակետան «Վեստ Հեմ» է ժամանել անցած ամառ՝ 51 միլիոն ֆունտով «Լիոնից»։