«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն խաղացող։ «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական արժանացել է տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին։
Հոլանդը միայն մեկ մրցաշրջան է անցկացրել «Սիթիում», սակայն այդ մրցաշրջանը նա անցկացրեց շատ բարձր մակարդակով:
Հոլանդը «Սիթիի» կազմում 52 գոլ է, որոնցից՝ ռեկորդային՝ 36-ը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում: Էրլինգը «քաղաքայինների» հետ նվաճեց ոչ միայն ներքին առաջնության տիտղոսը, այլև Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։
PFA-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի համար պայքարում 23 ամյա նորվեգացին առաջ անցավ «Սիթիում» իր թիմակիցներ Քևին Դե Բրույնից և Ջոն Սթոունսից, «Արսենալի» ֆուտբոլիստներ Բուկայո Սակայից և Մարտին Էդեգորից և «Տոտտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Հարի Քեյնից:
Իսկ տարվա երիտասարդ խաղացողը, ինչպես արդեն նշվեց, Սական էր, ով նախկինում երեք անգամ առաջադրվել էր այս մրցանակին, իսկ այժմ վերջապես կարողացավ նվաճել այն։
15 գոլը և 11 գոլային փոխանցումը օգնեցին 21 ամյա անգլիացուն դառնալ քվեարկության հաղթող՝ առաջ անցնելով իր թիմակից Գաբրիել Մարտինելիից, Հոլանդից, «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստ Ջաքոբ Ռեմսիից, «Բրայթոնի» ֆուտբոլիստ Էվան Ֆերգյուսոնից և «Չելսի» տեխափոխված Կայսեդոյից:
PFA-ն նշել է նաև Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմին, որում, բացի «Արսենալի» և «Սիթիի» ներկայացուցիչներից, ընդգրկվել են նաև «Նյուքասլի» պաշտպան Կիրան Թրիպերը և «Տոտտենհեմի» նախկին հարձակվող Հարի Քեյնը։
նշենք, որ սա PFA-ի հոբելիանական 50-ամյակի մրցանակաբաշխությունն էր: