«Լիվերպուլի» պաշտպան Նաթանիել Ֆիլիպսը տեղափոխվել է «Սելթիկ», որտեղ վարձավճարով կանցկացնի 2023/24 մրցաշրջանի առաջին կեսը։
Ֆիլիպսի վարձակալություն նախատեսված է մինչև 2024 թվականի հունվարը, երբ բոլոր կողմերը կքննարկեն 26 ամյա անգլիացու՝ Շոտլանդիայում մնալու հնարավորությունը:
Ֆիլիպսը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, սակայն Նաթանիելը անցած մրցաշրջանում միայն հինգ հանդիպման է մասնակցել:
«Ես շատ հուզված եմ: Երբ լսեցի «Սելթիկի» հետաքրքրության մասին, ոգևորվեցի»:
«Ես ունեի մի քանի այլ տարբերակներ, որոնք ինձ նույն զգացողությունը չէին պատճառում, ուստի ես իսկապես վճռական էի տրամադրված տեղափոխվել այստեղ և ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ», – ասել է Ֆիլիպսը: