Սոն Հին Մինի հետ-տրիկը օգնեց «Տոտտենհեմին» հյուրընկալվելիս 2-5 հաշվով ջախջախել «Բերնլիին»:
«Բորդոագույնների» գլխավոր մարզիչ Վինսան Կոմպանին ինը փոփոխություն էր կատարել չորեքշաբթի օրը «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ Լիգայի գավաթի խաղարկության խաղի հետ համեմատած` վերադառձնելով խաղացողների ուժեղ կազմը:
«Խթանների» մարզիչ Անգե Պոստեկողլուն նույնն արեց՝ միայն Միկի Վան դե Վենը և Մանոր Սոլոմոնը մնացին մեկնարկային կազմում՝ համեմատած երեքշաբթի «Ֆուլհեմի» դեմ լոդոնյան դերբիի հետ: Բայց Ռիչարլիսոնը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին։
Դեղին՝ Գուդմունդսեն, Բրոունհիլ, Բեյեր, Դելկրոքս ֊ Սառ, Կուլուսևսկի, Հոյբյերգ