«Լիվերպուլի» պաշտպան Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը ազդրի վնասվածք է ստացել «Աստոն Վիլլայի» դեմ հաղթանակած խաղում:
Կիրակի Պրեմիեր լիգայի շրջանակներում Էնֆիլդում կայացած հանդիպումը ավարտվեց Ալեքսանդր-Առնոլդի համար 71-րդ րոպեին, երբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փոխարինեց Թրենթին:
Այս փոփոխությունը պարտադրված էր։ Քանի որ Ալեքսանդր-Առնոլդն այժմ բուժզննում է անցնում:
«Հաստատ չգիտեմ, հարցրի, ասաց, որ իրեն անհարմարություն է պատճառում ազդրի հետևի մասը, նրա կարծիքով՝ դա այնքան էլ լուրջ չէ, բայց մենք, իհարկե, պետք է սպասենք հետազոտությանը»,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը: