«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չորեքշաբթի օրը կվերադառնա իր պարտականություններին:
Հիշեցնենք, որ միջազգային ընդմիջումից առաջ վերջին երկու խաղերում՝ «Շեֆիլդ Յունայթեդի» և «Ֆուլհեմի» դեմ, «Սիթին» գլխավորում էր Գվարդիոլայի օգնականը՝ ի դեմս Խուանմա Լիլյոյի։
Միևնույն ժամանակ Գվարդիոլան ստիպված էր արձակուրդ գնալ Բարսելոնայում մեջքի շտապ վիրահատությունից հետո։
Այնուամենայնիվ, Daily Mail-ը ակնկալում է, որ Գվարդիոլան կժամանի «Սիթիի» բազա չորեքշաբթի օրը, որպեսզի հետ վերցնի թիմի նախապատրաստական աշխատանքները շաբաթ օրը «Վեստ Հեմի» դեմ արտագնա խաղի համար: Դա կլինի նաև մարզումների առաջին օրը այն ֆուտբոլիստների համար, ովքեր մեկնել են իրենց ազգային հավաքականներ:
Ավելացնենք, որ «Սիթին» երկու հանդիպումներում էլ հաղթել է Գվարդիոլայի բացակայությամբ, իսկ «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը չորս գոլի հեղինակ է դարձել։