Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիից» չկարողանալով հեռանալ պաշտպան Տրևո Չալոբան կարող է մնալ առանց խաղային պրակտիկայի մինչև հունվար:
Չալոբայի տեղը «կապույտների» կազմում վտանգվեց «Մոնակոյից» պաշտպան Ակսել Դիսասիի տեղափոխությունից հետո:
Չալոբայի տրանսֆերային իրավունքները աճուրդի հանվեցին, սակայն Տրևոյի համար սահմանված գինը՝ 50 միլիոն ֆունտ, չափազանց մեծ թվաց նրանով հետաքրքրված ակումբներին։
Տրանսֆերային պատուհանի վերջում «Չելսին» մեղմացրեց իր պահանջները։ Չալոբան կարող էր գնալ «Բավարիա», որը ցանկանում էր վարձակալել նրան, կամ «Նոթինգհեմ Ֆորեստ», որը Տրևոյի համար առաջարկեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, Չալոբան հայտնվել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պլաններից դուրս։ Նրա ճակատագրին է արժանացել նաև պաշտպան Մարկ Կուկուրելան:
Չալոբան այս մրցաշրջանում էական դերակատարում չի ունենա, իսկ այժմ 24 ամյա անգլիացուն մնում է սպասել ձմեռային տրանսֆերային պատուհանին, երբ «Չելսին» կրկին կփորձի ազատվել նրանից։
Ավելացնենք, որ Չալոբան «Չելսիի» համակարգում է ութ տարեկանից։ Տրևոն 63 հանդիպում է անցկացրել «ազնվականների» կազմում իր նորամուտից հետո՝ 2021 թվականին: