«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հերքել է լուրերն այն մասին, թե «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին տեղափոխվում է իր ակումբ:
Որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Բալոտելլիին` որպես Պատոյին և Ռոբինյոյին փոխարինող:
Սակայն, Բեռլուսկոնին շտապել է ժխտել նմանատիպ բամբասանքները: Ըստ նրա` Մարիոն ֆուտբոլիստ է, որը կարող է թունավորել հանդերձարանի մթնոլորտը:
-Բալոտելլիի անունը մտքումս չեմ էլ ունեցել: Նա իսկական թունավոր խնձոր է, որը կարող է թունավորել ամբողջ թիմին: Նույնիսկ «Միլանին»,- նշել է նա: Goal