«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին անհանգստացնում են կիսապաշտպան Ջեք Ռոդվելի մշտական վնասվածքները:
Ռոդվելը ամռանն է 12 մլն ֆունտով «Էվերթոնից» տեղափոխվել «Սիթի», սակայն այս ընթացքում արդեն հասցրել է երկու վնասվածք ստանալ: Վերջին անգամ Ջեքը «Սիթիի» կազմում խաղացել է հոկտեմբերի 6-ին, երբ փոխարինման դուրս եկավ «Սանդերլենդի» դեմ խաղում:
Մանչինիին այս իրավիճակը շատ է անհանգստացնում:
-Նրա վիճակը բարելավվում է, և մենք հույս ունենք` մի քանի շաբաթից նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ: Սակայն դրա համար դեռ շուտ է:
Երբ մենք նրան գնեցինք, նա լավ և թանկ ֆուտբոլիստ էր մեզ համար: Իսկ հետո սկսեցին այս դեպքերը: Բայց մենք հույս ունենք, որ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ջեքը երիտասարդ է և ունի հատկանիշներ, որոնցով կարող է լավ կարիերա ստեղծել,- ասել է Մանչինին: The Guardian