«Լիվերպուլը» հետաձգել է վերանորոգված «Էնֆիլդ Ռոուդ» տրիբունայի բացումը մինչև 2024 թվականը:
«Լիվերպուլը» պատրաստվում է ընդլայնել «Էնֆիլդը» 7000 նստատեղով ՝այն հասցնելով մինչև 61.000֊ի՝ 80 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Էնֆիլդ Ռոուդ տրիբունայի վերակառուցմամբ:
«Լիվերպուլը» ի սկզբանե հույս ուներ բացել նորացված Էնֆիլդ Ռոուդը 2023/24 մրցաշրջանի մեկնարկի համար, սակայն վերջնաժամկետը հետաձգվեց մինչև հաջորդ շաբաթ կայանալիք «Էվերթոնի» դեմ դերբին:
Այնուամենայնիվ, շինարարության ուշացումներին ավելացավ գլխավոր կապալառուի փոփոխությունը. Buckingham Group-ի սնանկացումից հետո Rayner Rowen Group-ը ստանձնեց աշխատանքների իրականացումը:
Արդյունքում այսօր հայտարարվեց, որ «Լիվերպուլը» չի հասցնի Ամանորից առաջ շահագործման հանձնել Էնֆիլդ Ռոուդը, որի օգտագործումն այս մրցաշրջանում սահմանափակվում է ստորին մակարդակով։
Սակայն ստույգ ամսաթիվը, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի Էնֆիլդ Ռոուդ տրիբունան, դեռ չի որոշվել, հայտնում է BBC-ն։