«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը կարող է խաղադաշտ վերադառնալ սպասվածից շուտ:
Անցյալ ամառ 38,6 միլիոն ֆունտով «Այաքսից» տեղափոխված Թիմբերը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։
Մտավախություն կար, որ Թիմբերը կարող է բաց թողնել 2023/24 սեզոնի մնացած մասը, սակայն անվանի լրագրող Քրիս Ուիթլին պնդում է, որ Յուրիենի վերականգնումը նախատեսվածից շատ շուտ է ավարտվում:
Եվ չնայած «Արսենալի» բժշկական շտաբը չի կարող իրեն թույլ տալ վտանգել Թիմբերի առողջությունը՝ հաշվի առնելով վնասվածքի բնույթը, իրական հավանականություն կա, որ 22 ամյա հոլանդացին խաղադաշտ կվերադառնա հունվարին:
Հավելենք, որ Թիմբերը փայլուն նախամրցաշրջանային խաղեր անցկացրեց «Արսենալի» կազմում և օգնեց «զինագործներին» հաղթել «Մանչեսթեր Սիթիին» Անգլիայի Սուպերգավաթի խաղում։