Դևիդ Գոլդի ընտանիքը վաճառքի է հանել «Վեստ Հեմի» իր բաժնետոմսերի մի մասը:
Դևիդ Գոլդը կյանքից հեռացավ այս տարվա հունվարին 86 տարեկան հասակում, որից հետո նրա դուստրը՝ Վանեսա Գոլդը, զբաղեցրեց «Վեստ Հեմի» համանախագահի թափուր պաշտոնը։
Գոլդերի ընտանիքին է պատկանում «Վեստ Հեմի» 25,1%-ը, ինչը նրանց դարձնում է լոնդոնյան ակումբի երրորդ խոշոր բաժնետերը Դևիդ Սալիվանից և չեխ միլիարդատեր Դանիել Կրետինսկուց հետո, որոնց բաժնետոմսերը կազմում են համապատասխանաբար 38,8% և 27%:
Ինչպես նշում է The Guardian-ը, Գոլդերի ընտանիքը վարձել է Rothschild & Co ներդրումային բանկը, որը կփորձի գնորդ գտնել մինչև 10% բաժնեմասի համար։
Ավելացնենք, որ 2021 թվականին Կրետինսկին իր բաժնետոմսերը գնել է 180-200 մլն ֆունտ ստերլինգով։