«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ երբեք չի գլխավորի «Արսենալը»:
Առաջիկա երկուշաբթի Պոչետինոյի գլխավորած ակումբը կհյուրընկալվի իր գլխավորած նախկին ակումբին՝ «Տոտտենհեմին», որին նա հաջողությամբ մարզել է 2014-ից 2019 թվականներին։
Այս դերբիից առաջ Մաուրիսիոյին հարցրել են, թե նա երբևէ մտածե՞լ է «Տոտտենհեմ» վերադառնալու մասին, սակայն 51 ամյա արգենտինացին նման հնարավորություն չի ունեցել և չի էլ դիտարկել «Արսենալը» գլխավորելու տարբերակը։
«Կարո՞ղ եմ վերադառնալ «Տոտտենհեմ»: «ՊՍԺ»-ի հետ մեր հարաբերությունների ավարտից հետո (2022 թվականի հուլիսին), մենք ցանկանում էինք մեկ տարի ընդմիջել ֆուտբոլից: Հետո առաջարկ եղավ «Չելսիից»:
«Կան երկու ակումբ, որոնք ես երբեք չեմ ղեկավարի։՝«Արսենալը», որովհետև ես նրանց համարում եմ «Տոտտենհեմի» թշնամին, և «Բարսելոնան»՝ «Էսպանյոլի» պատճառով»:
«Չորս տարի հետո այնտեղ վերադառնալը տարօրինակ կլինի, բայց դա ինձ համար ուրախալի օր կլինի: Սա կյանք է, և մենք պետք է առաջ շարժվենք: Մենք պրոֆեսիոնալներ ենք, բայց միևնույն ժամանակ նաև մարդիկ», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ի կողմից: