«Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարող է որակազրկվել Պրեմիեր լիգայի շրջանակներում «Տոտտենհեմի» դեմ կայացած խաղի ժամանակ երկրպագուների վրա առարկա նետելու պատճառով։
Միջադեպը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Պալմերը 35-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը և վերականգնեց հաշվի հավասարությունը։
Տոնելով իր գոլը թիմակիցներով շրջապատված՝ Պալմերը մատը մոտեցրեց շուրթերին՝ վրդովեցնելով «խթանների» երկրպագուներին։
Երկրպագուն անգամ ինչ֊որ իր նետեց նրա ուղղությամբ՝ հարվածելով Պալմերի ոտքին։ Ստերլինգը վերցրեց այդ իրը և ետ նետեց դեպի տրիբունա, իսկ Daily Mail-ը հաստատում է, որ ՖԱ-ն արդեն հետաքննում է կատարվածը:
Այժմ Ռահիմը կարող է պատիժվել, նույնիսկ՝ որակազրկմամբ։ Օրինակ՝ 2022 թվականի մայիսին «Էվերթոնում» հանդես եկող Ռիչարլիսոնը «Չելսիի» դեմ խաղի ժամանակ վառվող կրակ նետեց երկրպագուների ուղղությամբ, ինչի համար նա որակազրկվեց մեկ խաղով։
Հավելենք, որ Ստերլինգի հետ կապված միջադեպը հայտնի է դարձել «Չելսիի» պաշտոնական TikTok֊յան ալիքի հրապարակած տեսանյութի շնորհիվ