«Արսենալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Բերնլիին» ու միավորներով հավասարվեց Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, համեմատ «Սևիլիայի» հետ հանդիպման, մեկնարկային կազմում կատարել էր միայն մեկ փոփոխություն՝ Բեն Ուայթի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Ալեքսանդր Զինչենկոյին։
«Բերնլիի» մարզիչ Վինսան Կոմպանին վստահել է նույն 11 խաղացողներին, ովքեր մեկնարկել էին «Կրիստալ Փելեսի» դեմ հանդիպումը:
«Արսենալ» 3 – 1 «Բերնլի»
Գոլեր՝ Տրոսսարդ, Սալիբա, Զինչենկո – Բրաունհիլ
Կարմիր՝ Վիեիրա
Դեղին՝ Գուդմունդսոն