«Լիվերպուլի» ամերիակցի սեփականատերերը մտածում են լեգենդար Քենի Դալգլիշի հնարավոր վերադարձի մասին:
Ընդամենը ութ ամիս է անցել այն պահից, երբ ակումբի ղեկավար Fenway Sports Group-ը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Քենիին:
Սակայն այժմ FSG-ն մտածում է Դալգլիշի հնարավոր վերադրաձի մասին: Նախքան այդ քայլին գնալը FSG-ն պետք է վստահ լինի, որ Դալգլիշի վերադարձը չի ավելացնի ճնշումը ներկայիս մարզիչ Բրենդան Ռոջերսի վրա:
Անձամբ Ռոջերսը հուլիսին հայտնել էր, որ պատրաստ է աշխատել Քենիի հետ:
-Ես հարգում եմ Քենի Դալգլիշին: Իմ դուռը միշտ բաց է նրա համար: Սա իր տունն է,- ասել է Ռոջերսը: The Times