«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հաստատել է, որ իր ակումբը նոր պայմանագրեր է քննարկում պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆի, Աարոն Վան-Բիսակայի, կիսապաշտպան Հանիբալ Մեչբրիի և հարձակվող Անտոնի Մարսյալի հետ։
Նշված բոլոր չորս խաղացողների պայմանագրերն էլ ավարտվում են մոտ մեկ տարուց: Սակայն նրանց բոլորի պայմանագրերում կա կետ, որով «Յունայթեդը» կարող է 12 ամսով երկարաձգել իրենց համագործակցությունը։
Հետևաբար, այս պահին «Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է, թե արդյոք 29 ամյա Լինդելոֆը, 26 ամյա Վան-Բիսականը, 20 ամյա Մեչբրին և 28 ամյա Մարսյալը ապագա ունեն ակումբում:
«Մենք քննարկում ենք այդ հարցը, և երբ նորություններ ունենանք, կհայտարարենք դրա մասին: Մենք նաև պետք է վերջնական որոշում կայացնենք Ռեգիլիոնի տեղափոխության վերաբերյալ, բայց «Տոտտենհեմը» նույնպես ներգրավված է», – Տեն Հեգի խոսքերն է մեջբերում The Atletic-ը:
Ինչ վերաբերում է վերոնշյալ Սերխիո Ռեգիլիոնին, նա «Յունայթեդում» խաղում է «Տոտտենհեմից» վարձավճարով, և այս պայմանագիրը կարող է խզվել հունվարի սկզբին՝ այս կամ այն ակումբի նախաձեռնությամբ։