«Շեֆիլդ Յունայթեդի» պաշտպան Անել Ահմեդհոջիչը դարձել է առաջին ֆուտբոլիստը Պրեմիեր լիգան ներկայացնող, ով հրաժարվել է կրել ծիածանի գույներով ավագի թևկապը:
Դեկտեմբերի 2-ից 7-ը Պրեմիեր լիգան անցկացրեց իր ավանդական Rainbow Laces արշավը, որում Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի թիմերը ցույց են տալիս իրենց աջակցությունը ԼԳԲՏ համայնքին:
Արշավի շրջանակներում Պրեմիեր լիգայի բոլոր 20 թիմերի ավագները պետք է կրեն ծիածանի գույներով թևկապեր:
Այնուամենայնիվ, 24 ամյա Ահմեդհոջիչը, ով փոխարինեց Ջոն Իգանին և Կրիս Բաշամին «Շեֆիլդ Յունայթեդի» ավագի պաշտոնում, անցյալ չորեքշաբթի «Լիվերպուլի» դեմ դուրս եկավ ստանդարտ թևկապով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սա առաջին դեպքն է, երբ նման բան տեղի է ունենում այն բանից հետո, երբ Պրեմիեր լիգան սկսեց անցկացնել Rainbow Laces արշավը:
Հանդիպումից հետո, որն ավարտվեց «շեղբերի» պարտությամբ, Ահմեդհոջիչին հարցրել են, թե ինչո՞ւ է նա հրաժարվել իր աջակցությունը հայտնել ԼԳԲՏ համայնքին։
«Գուշակիր», – հակիրճ պատասխանել է Անելը STV Sport շվեդական հրատարակությանը: