«Շանհայ Շենհուայի» ֆրանսիացի հարձակվող Նիկոլա Անելկան որոշել է լքել Չինաստանը և շարունակել կարիերան Անգլիայում:
Անելկան, ով մեկ տարի առաջ լքեց «Չելսին» և տեղափոխվեց չինական ակումբ, մեծ հաջողության չի հասել: Եվ այժմ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել վերադառնալ Անգլիա: Ֆրանսիացուն իրենց թիմում են ցանկանում տեսնել «ՔՊՌ»-ն, «Վեստ Հեմը», ինչպես նաև ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը»: