Հարձակվող Մոհամեդ Սալահը վերադառնում է «Լիվերպուլ»՝ բուժման նպատակով:
31 ամյա Սալահը ազդրի վնասվածք էր ստացել Աֆրիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Գանայի ազգային հավաքականի դեմ խաղում (2:2):
Կիրակի օրը «Բորնմուտի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0), «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թարմացրեց տեղեկությունները իր թիմի լավագույն ռմբարկուի առողջականի վերաբերյալ:
Սալահը վերադառնում է «Լիվերպուլ», սակայն Կլոպը խոստովանում է, որ ապաքինվելուց հետո Մուհամեդը կվերադառնա Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, եթե եգիպտացիները կարողանան շրջանցել Կոտ դ’Իվուարին։
«Դա է պլանը (որ Սալահը վերադառնա «Լիվերպուլ» բուժման համար): Բայց դա դեռ 100 տոկոսով որոշված չէ:
Եթե նա վերականգնվի մինչև եզրափակիչը, ապա, հավանաբար, այո, նա կվերադառնա Աֆրիկա»,- Կլոպի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։