«Քուինս Պարկ Ռեյնջերսը» մոտ է «Ստոկ Սիթիի» պաշտպանողական ոճի կիսապաշտպան Ուիլսոն Պալասիոսին ձեռք բերելուն:
Հենց Հարի Ռեդնապը` «ՔՊՌ»-ի գլխավոր նոր մարզիչը, ժամանակին հրավիրեց Պալասիոսին «Տոտտենհեմ», և հետո էլ նրան վաճառեց «Ստոկին»:
Այժմ 28-ամյա ֆուտբոլիստը գործնականում խաղային ժամանակ չունի «Ստոկում»: Ընթացիկ մրցաշրջանում նա ընդամենը 4 անգամ է խաղացել: Ենթադրվում է, որ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» կօգտվի ստեղծված իրավիճակից:
-Ուիլսոնը մեկնում է «ՔՊՌ»: Մարզիչը, որը նրան շատ լավ է ճանաչում, նորից հետաքրքրված է նրա ծառայություններով:
Ուիլսոնը չի խաղում «Ստոկում», դրա համար էլ փոխում է ակումբը: Այստեղ մարզիչը հայտագրում է նրան, բայց երբեք դաշտ չի հանում,- հայտարարել է Ուիլսոնի հայրը: The Sun