«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն հաստատել է, որ կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը պատրաստ է ուրբաթ օրը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։
27 ամյա Մեդիսոնը չի խաղացել նոյեմբերի 6-ին «Չելսիից» կրած 4-1 պարտությունից հետո, ստացած կոճի վնասվածքի պատճառով։
Նախօրեին «Տոտտենհեմը» հայտարարեց, որ Մեդիսոնը վերսկսել է լիարժեք մարզումները, սակայն, ըստ Պոստեկոգլուի, դա տեղի է ունեցել ավելի վաղ։
Ըստ Պոստեկոգլուի՝ Մեդիսոնը պատրաստ է խաղալ առաջին իսկ րոպեներից, սակայն Ջեյմսի հետ կապված առայժմ վերջնական որոշում չի կայացվել։
«Նա մարզվում է ամբողջ շաբաթ: Նա հասանելի է և պատրաստ է խաղալու մեկնարկային րոպեներից…
Կանենք դա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչպես կդրսևորեն իրենց մնացած ֆուտբոլիստները: Ես սովորաբար նման որոշումները կայացնում եմ հենց խաղի օրը:»- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում The Independent-ը։