«Բրենտֆորդը» համաձայնության է եկել «Բրյուգեի» հետ եզրային հարձակվող Անտոնիո Նուսայի տրանսֆերի շուրջ:
Հայտնի է, որ «Չելսին» փորձել է ձեռք բերել Նուսային անցած ամառ, իսկ հունվարին «Տոտտենհեմը» բանակցություններ է վարել Անտոնիոյի գնման շուրջ։
Այնուամենայնիվ, Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ Նուսան կգնա «Բրենտֆորդ», որը համաձայնեցրել է «Բրյուգեին» վճարել 30 միլիոն եվրոն (25,6 միլիոն ֆունտ ստերլինգ) գերազանցող գումար:
Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում 18 ամյա նորվեգացին կմնա «Կլուբ Բրյուգեում» մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ առաջիկա ամռանը կմիանա Թոմաս Ֆրանկի թիմին։