«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսը խոստանում է, որ նորեկ Մարուան Շամախին կտա հնարավորություն նախկին մակարդակին վերադառնալու:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա մարոկկացին գործնականում ոչ մի հնարավորություն չստացավ խաղալու «Արսենալում»: Արդյունքում հունվարի սկզբին նա վարձավճարով տեղափոխվեց «Վեստ Հեմ»:
Ելլարդայսը հույս ունի, որ իր նորեկը կվերադառնա այն խաղին, որի շնորհիվ Շամախը, 2010-ի նոյեմբերից խփելով ընդամենը մի գնդակ Պրեմիեր Լիգայում, վաստակեց հրավեր «Արսենալից»:
-Մենք կփորձենք նրանից ստանալ այն խաղը, որ նա խաղում էր «Բորդոյում»: Այդ ժամանակ «Բորդոյում» նա դարձավ չեմպիոն և ցուցադրում էր մեծ ակումբին հատուկ խաղ: Այդ իսկ պատճառով «Արսենալը» նրան հրավիրեց:
Շամախը շատ էր տխրել, որ «Արսենալում» տեղ չուներ, սակայն նա ցանկանում է ապացուցել, որ ընդունակ է ինչ-որ բաների: Մենք նրան այդ հնարավորությունը կընձեռնենք,- ասել է Ելլարդայսը: Sky Sports