«Վեստ Հեմի» պաշտպան Ջոուի Օ’Բրայենը կնքել է նոր պայմանագիր ակումբի հետ միչև 2016 թվականի ամառը:
2011 թվականին Ջոուին միացավ «Վեստ Հեմին» որպես ազատ գործակալ և օգնեց թիմին վերադառնալ Պրեմիեր Լիգա: Թիմի գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսը լավ ծանոթ է Օ’Բրայենին, քանի որ միասին աշխատել են «Բոլտոնում»:
Իռլանդիայի ազգային հավաքականի 26-ամյա պաշտպանը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում և խփել 2 գնդակ: Օ’Բրայենն այնքան էլ տաղադավոր ֆուտբոլիստ չէ, սակայն Ելլարդայսը հույսը դնում է նրա աշխատասիրության և ունիվերսալ լինելու վրա: