«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ բողոքարկելու են Վենսան Կոմպանիի կարմիր քարտը` «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի ժամանակ ստացած (0:2):
Եթե «Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնիի ստացած կարմիր քարտը խաղի հենց սկզբում կարելի է որակել չափից դուրս դաժան և անարդար, ապա Կոմպանիի հեռացումը 75-րդ րոպեին սխալ էր: Նման կարծիքի է «Սիթիի» գլխավոր մարզիչը:
Կոմպանին կոպիտ գնաց դեպի Ջեկ Ուիլշերը, և նրան այժմ սպառնում է որակազրկում երեք խաղով: Մինչդեռ Կոսելնին որակազրկվելու է միայն մեկ խաղով:
-Իհարկե, մենք կբողոքարկենք: Սա ամենևին էլ կարմիր քարտ չէր: Նրա մի ոտքը գնաց դեպի գնդակը, իսկ մյուսը մնաց ետևում: Կարծում եմ` մրցավարը սխալ թույլ տվեց:
Մրցակցի համար շատ ավելի հեշտ էր Կոմպանիի հեռացվելուց հետո: Մենք երկրորդ խաղակեսին թուլացանք և չխփեցինք 3-4 գնդակ: Այնպես ինչպես մենք հարձակվում էինք երկրորդ խաղակեսին, մեր հարձակվողները պետք է անպայման հաջողության հասնեին: Պետք էր վաղ որոշել խաղի ելքը,- ասել է Մանչինին: Sky Sports