«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելը հույս ունի դաշտ վերադառնալ երկու շաբաթից:
Ռոդվելն ամռանն է տեղափոխվել «Էվերթոնից», սակայն վնասվածքների պատճառով շատ քիչ է խաղացել «Սիթիի» կազմում: Նույնիսկ Ռոբերտո Մանչինիին է մտահոգում Ռոդվելի վիճակը:
Մինչդեռ 21-ամյա կիսապաշտպանը, որն ընդամենը 6 անգամ է խաղացել «Սիթիի» կազմում, հույս ունի, որ մինչև հունվարի վերջ վերջնականապես կապաքինվի:
-Զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ: Շատ եմ աշխատել, որպեսզի ֆիզիկապես ուժեղանամ, որովհետև շատ ժամանակ եմ կորցրել:
Սկզբում ձախ ոտքս էր, ես բացակայեցի 5 շաբաթ, հետո էլ աջ ոտքս սկսեց ցավել:
Սա իմ վատագույն վնասվածքն է, որովհետև ես բաց եմ թողել ավելի քան 3 ամիս: Ես հիասթափված եմ ու նույնիսկ չեմ ցանկանում հանդիսատես լինել, չնայած ակումբի հաղթանակներն ինձ ոգեշնչում են: Այժմ ես արդեն գործնականում վերադարձել եմ,- հայտնել է Ռոդվելը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Յայա Տուրեն մեկնել է աֆրիկյան ազգերի գավաթին և Ռոդվելը խաղային պրակտիկայի հնարավորություն կստանա: