«Վեստ Հեմ Յունայթեդը» նոր առաջարկ է արել «Բլեքբեռնին»՝ թիմի ձախ պաշտպան Մարտին Օլսոնի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, առաջ Սեմ Ելլարդայսը Շվեդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել է 2 մլն ֆունտ, սակայն «Բլեքբեռնը» մերժել էր առաջարկը:
Այժմ «Վեստ Հեմը» բանակցություններին վերադարձել է նոր առաջարկով, որը ամբողջությամբ բավարարում է պահանջները: