Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, «Ստոկ Սիթին» մերժել է «Սուոնսիի» առաջարկը հարձակվող Կենուայն Ջոնսի տրանսֆերի մասին:
Ամենայն հավանականությամբ «Սուոնսիի» ֆուտբոլիստ Դենի Գրեմը տրանսֆերային այս պատուհանի ժամանակ կլքի ակումբը, քանի որ բավարար խաղային ժամանակ չի ստանում: Այդ իսկ պատճառով «Սուոնսին» փնտրում է փոխարինողի և այդ դիրքում տեսնում է հենց Ջոնսին:
Ըստ պարբերականի` 28-ամյա Կենուայնի համար ակումբը առաջարկել է 3 մլն ֆունտ, սակայն «Ստոկը» չի համաձայնվել: Վերջինս ցանկանում է մեծ գումար ստանալ Ջոնսի դիմաց:
Հիշեցնենք, որ Ջոնսը «Ստոկ» է տեղափոխվել «Սանդերլենդից» 2010 թվականի ամռանը 8 մլն ֆունտով: